«Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը մեկնաբանել է Ճապոնիայի հետ ընկերական խաղում Գերմանիայի հավաքականի կրած պարտությունը (1-4).
«Դա արժանի պարտություն է, և հաշիվն արտացոլում է խաղը: Ճապոնիան կարող էր էլ ավելի շատ գոլեր խփել։
Մենք չենք կարողանում խաղադաշտում ցույց տալ մեր խաղամակարդակը, վստահության պակաս կա»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում RTL-ն։
Հաջորդ ընկերական հանդիպումը Գերմանիան կանցկացնի սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի ընտրանու հետ։
























































