Գերմանիայի հավաքականի մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը խոսել է ընկերական խաղում Ճապոնիայից կրած պարտության մասին (1-4)։ Վերջին հինգ խաղում Գերմանիան կրել է 4 պարտություն և մեկ անգամ ոչ-ոքի խաղացել։
«Մենք բոլորս դեռ շոկի մեջ ենք։ 1-4 հաշվով պարտվելն ամոթ է։ Ֆլիկի ապագա՞ն.․․ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո: Լավ կլինի, որ բոլորս մոռանանք այս պարտությունը։ Ես հենց նոր խոսեցի Հանսիի հետ, նա ցնցված է։ Վաղը մենք կխոսենք, թե ինչու դա տեղի ունեցավ: Ամոթ էր։
Ֆրանսիայի հետ խաղում մենք իրավունք չունենք ինքներս մեզ խնդիր առաջացնելու։ Մենք Գերմանիան ենք։
Երեքշաբթի ոչ ոք չպետք է վախենա։ Տղաները կարող են դա անել, նրանք բոլորը խաղում են բարձրակարգ ակումբներում»,- Ֆյոլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:
























































