Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցում է Ալբանիայի թիմի հետ ու առաջին խաղակեսից հետո պարտվում 0։2 հաշվով։
Խաղի սկզբնամասում փոքր-ինչ առավելություն ունեին հյուրերը, որոնք 12-րդ րոպեին վտանգավոր գրոհ ձեռնարկեցին․ մրցակցի հարվածից հետո գնդակը խաղադաշտից դուրս եկավ դարպասաձողի կողքով։
24-րդ րոպեին Հայաստանի հավաքականը գրոհ ձեռնարկեց աջ եզրով, գնդակը հասավ մրցակցի տուգանային հրապարակ, սակայն Գևորգ Տարախչյանի գլխի հարվածը չստացվեց։
28-րդ րոպեին ալբանացիներն առաջ անցան հաշվի մեջ։ Հեռվից կատարած հարվածով գոլի հեղինակ դարձավ Ստիվեն Շպենդին։
36-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստի գլխի հարվածից հետո Մատինյանը գնդակը դուրս հանեց անկյունային, որի խաղարկումից հետո Ռեքսեպին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ։