Մյունխենի «Բավարիան» շարունակում է աշխատել «Ադելաիդա Յունայթեդի» հարձակվող Նեստորի Իրանկունդային ձեռք բերելու ուղղությամբ, գրում է լրագրող Քերի Հոուն:
Մյունխենյան ակումբը մոտ է ֆուտբոլիստին ձեռք բերելուն։ 17-ամյա ավստրալացի ֆուտբոլիստը ցանկանում է Մյունխեն տեղափոխվել 2024 թվականին՝ չափահաս դառնալուն պես։
2022/23 մրցաշրջանում Նեստորին բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































