«Բրյուգեի» վինգեր Անտոնիո Նուսան մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը կարող է տեղափոխվել «Չելսի»: Այս մասին իր Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ես զրուցել եմ «Չելսիի» ներկայացուցիչների հետ։ Նրանք ինձ լավ ֆինանսական պայմաններ առաջարկեցին, բայց ես գիտեի, թե ինչ պետք է անեմ։
«Չելսին» ինձ մեծ գումար առաջարկեց… բայց ես գիտեմ, թե ինչ անել: Ցանկանում եմ մտածել իմ հաջորդ քայլի մասին՝ կապված ապագա կարիերայիս հետ»,- Նուսայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
2022/2023 մրցաշրջանում Նուսան «Բրյուգեի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը բելգիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
























































