Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան չի մեկնի ազգային հավաքականի սեպտեմբերյան հանդիպումներին։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա կիսապաշտպանը շարունակում է ապաքինվել մեջքի վնասվածքից։ Այդ պատճառով Մուսիալան ստիպված է եղել հրաժարվել Ճապոնիայի (սեպտեմբերի 9) և Ֆրանսիայի (սեպտեմբերի 12) դեմ ընկերական խաղերից։
Մուսիալան Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս 2021 թվականից։ Բունդեսմանշաֆթի կազմում անցկացրած 20 խաղում կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի հեղինակ։
Նախորդ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 110 միլիոն եվրո։
Նախկինում Մուսիալան ընդգրկված էր «Լավագույն երիտասարդ խաղացող» մրցանակի հավակնորդների ցանկում։
Նախորդ մրցաշրջանում Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 110 միլիոն եվրո։
Ավելի վաղ Մուսիալան ընդգրկվել էր «Լավագույն երիտասարդ խաղացող» մրցանակի հավակնորդների ցանկում։
























































