Ռաուլ Գոնսալեսը, որը մարզում է Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմը, կարող է դառնալ «Վիլյառեալի» գլխավոր մարզիչը, հայտնում է The Athletic-ը։
Սեպտեմբերի 5-ին իսպանացի Կիկե Սետյենն ազատվել էր «դեղին սուզանավի» մարզչի պաշտոնից։ Չորս տուրում «Վիլյառեալը» վաստակել է ընդամենը երեք միավոր։
Ռաուլը դեռ որոշում չի կայացրել։ Նախկինում Ռաուլը մերժել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտի», «Լիդսի» և «Էսպանյոլի» առաջարկները։
2023/2024 մրցաշրջանում «Վիլյառեալը» կմասնակցի Եվրոպայի լիգային։ Խմբում իսպանական թիմի մրցակիցներն են հունական «Պանատինաիկոսը», ֆրանսիական «Ռենը» և իսրայելական «Մաքաբի Հայֆան»։
























































