«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Բոյան Կրկիչը պաշտոն կստանա կատալոնացիների սպորտային մենեջմենթի ենթակառուցվածքում։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Իսպանացի նախկին ֆուտբոլիստը կմիանա կապտանռնագույնների նոր մարզական տնօրեն Դեկուի թիմին։
Աղբյուրի համաձայն՝ Կրկիչը կհետևի «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք վարձավճարով հանդես են գալիս այլ ակումբներում: Նա պատասխանատվություն է կրելու նաև կապտանռնագույնների սաների հիմնական թիմ տեղափոխության համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրկիչը սպորտային կառավարման մագիստրոսի կոչում էր ստացել Յոհան Կրոյֆի ինստիտուտում։ Դրանից հետո «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հասկացրեց, որ Բոյանի հարուստ կենսափորձը, որը խաղացել է երեք մայրցամաքներում և յոթ երկրներում, կարող է օգտակար լինել կապտառնագույններին։
























































