«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան կարծում է, որ միայն «Արսենալն» է ունակ Պեպ Գվարդիոլայի թիմի հետ մրցակցել այս մրցաշրջանում:
Անցած մրցաշրջանում Միկել Արտետայի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը Պրեմիեր լիգայում՝ հինգ միավոր զիջելով «Մանչեսթեր Սիթիին»:
«Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ ունի՝ հիանալի խաղացողներով: Սա Պեպի ութերորդ մրցաշրջանն է «Սիթիում»: Առաջին տարին նա ընտելացավ Պրեմիեր լիգային, բայց հիմա նրանք գործնականում անկասելի են։
«Արսենալը» միակ թիմն է, որը հնարավորություն ունի մարտահրավեր նետել «Սիթիին»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում The Mirror-ը: