ՊՍԺ-ի նախագահը խոսել է ակումբում տիրող իրավիճակի մասին։
«Կիլիան Մբապեն անհավանական խաղացող է և ֆանտաստիկ անձնավորություն։ ՊՍԺ-ի կազմը՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս, երբեք այսքան միասնական չի եղել: Դա կարելի էր տեսնել «Լիոնի» դեմ հաղթական խաղում։
Այս տարի ՊՍԺ-ի նոր ցիկլով մենք ավելի քիչ կկենտրոնանանք արդյունքների և ավելի շատ խաղաոճի վրա: Եթե հաջողվի, արդյունքները կգան։ Մենք ունենք մարզիչ լավ մարզիչ և ֆանտաստիկ սպորտային տնօրեն։ Ես շատ գոհ եմ ՊՍԺ-ում տիրող մթնոլորտից»,- Record-ի հետ զրույցում ասել է Նասեր Ալ-Խելաիֆին:
























































