«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը կամ Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է Abenzeitung-ը:
Նշվում է, որ Նագելսմանն արդեն մերժել է «Չելսիի», «Տոտենհեմի» և «Պարի Սեն Ժերմենի» առաջարկները։ Միաժամանակ մարզիչը ցանկանում է օգնականների նոր անձնակազմ ձևավորել։
Հիշեցնենք, որ 35-ամյա Նագելսմանը մարզել է Մյունխենի «Բավարիան» 2021 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի մարտը։ Մյունխենյան թիմի հետ նա նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը և երկու անգամ դարձել է Գերմանիայի սուպերգավաթակիր։ Նախկինում Նագելսմանը աշխատել է նաև «ՌԲ Լայպցիգում» և «Հոֆենհայմում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նագելսմանը Գերմանիայի հավաքականում Հանս-Դիտեր Ֆլիկին փոխարինող երկու թեկնածուներից մեկն է։ Երկրորդը «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասներն էր։ Նագելսմանի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր նաև Սաուդյան Արաբիայի ակումբներին:
























































