Բունդեսլիգայի առաջնության երրորդ տուրի շրջանակում «Այնտրախտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Քյոլնին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը՝ փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։
Այս խաղում «Քյոլնն» առաջին միավորը վաստակեց այս մրցաշրջանում։
























































