Գերմանական Բունդեսլիգայի 3-րդ տուրում Մենխենգլադբախի «Բորուսիան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Բավարիային»։
30-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ 58-րդ րոպեին Սանեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Տելը հաղթանակ պարգևեց իր թիմին։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը տանտերերի պահեստայինների թվում էր։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 7 միավորով 2-րդն է։
Բորուսիան 2 միավորով 13-րդ է։
























































