Կիսապաշտպան Դեյվի Կլասենը կարիերան կշարունակի Իտալիայում։ «Այաքսի» նախկին կիսապաշտպանը «Ինտեր» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
30-ամյա հոլանդացին մեկ տարվա պայմանագիր է կնքել` ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Կլասենը երեկ բարեհաջող անցել է բուժզննումը նոր թիմի համար։
Դեյվի Կլասենն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Այաքսում»: Նա հանդես է եկել նաև «Էվերտոնի» և «Վերդերի» կազմում։