Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին ավելի մոտ է գերմանական Բունդեսլիգա տեղափոխվելուն, այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Բոնուչիի պայմանագիրը «Ունիոնի» հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսը։ Առանձին-առանձին կքննարկվի նաեւ պայմանագիրը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը։ Նշվում է, որ 36-ամյա իտալացին այսօր կարող է մեկնել Բեռլին։
Այս տարվա ամռանը հայտնի դարձավ, որ «Յուվենտուսը» դուրս է թողել Բոնուչիին հիմնական թիմից և պաշտպանին հայտնել է, որ նա կարող է նոր ակումբ փնտրել։
Բոնուչին Յուվենտուսում է 2018 թվականից։ Նա նախկինում թիմում հանդես է եկել 2010-ից 2017 թվականներին։
























































