«Բավարիայի» պաշտպան Բենջաժին Պավարը շուտով պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ Ֆուտբոլիստն արդեն ժամանել է Միլան։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, պաշտպանը միլանյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։
Հաղորդվում էր, որ «Ինտերը» 27-ամյա ֆրանսիացու համար «Բավարիային» կվճարի 30+2 միլիոն եվրո։