«Բավարիան» պաշտոնապես բանակցություններ է սկսել «Չելսիի» պաշտպան Թրեվոր Չալոբայի տրանսֆերը գնելու համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները մերժել են 24-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու առաջարկը, քանի որ ցանկանում են վաճառել ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը։ Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
Անգլիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Այս մրցաշրջանում նա դեռ ոչ մի խաղ չի անցկացրել «Չելսիի» կազմում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: