Իտալիայի առաջնության 2-րդ տուրի խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ:
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Մեկական անգամ աչքի ընկան Օսիմենն ու Դի Լորենցոն։ «Նապոլին» երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ տարավ։
«Ջենոան» արտագնա խաղում հաղթեց «Լացիոյին»։ Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց Իտալիայի հավաքականի հարձակվող Ռետեգին։