Բունդեսլիգայի 2-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «Աուգսբուրգին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
32-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆելիքս Ուդոխային։ 40-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց մյունխենցիների նորեկ Հարի Քեյնը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Անգլիացին 69-րդ րոպեին նաև դուբլ ձևակերպեց։ 86-րդ րոպեին Բելյոն հաշիվը դարձրեց 3-1։
Այս խաղից հետո «Բավարիան» 6 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Աուգսբուրգը» 1 միավորով՝ 11-րդ։