«Շեֆիլդ Յունայթեդը» հայտարարել է «Ասթոն Վիլլայի» հարձակվող Քեմերոն Արչերի հետ պայմանագիր կնքելու մասին։
21-ամյա անգլիացին 4 տարվա պայմանագիր է կնքել։ Ֆուտբոլիստը հանդես կգա 10-րդ համարի ներքո։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Շեֆիլդը» խաղացողի համար վճարել է 22 միլիոն եվրո (18,5 միլիոն ֆունտ):
Արչերը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Միդլսբրոյում»: Չեմպիոնշիփում անցկացրած 20 խաղում նա դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։