«Լիվերպուլի» հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային խոսել է այս մրցաշրջանում իր նպատակների մասին։
«Եթե ինձ հարցնեն, թե արդյոք ցանկանո՞ւմ եմ հաղթել Պրեմիեր լիգան, ես, անշուշտ, ցանկանում եմ հաղթել այն: Ցանկանո՞ւմ եմ հաղթել նաև Եվրոպա լիգան և Անգլիայի գավաթը: Իհարկե, ես ցանկանում եմ հաղթել այն ամենը, ինչ մենք կարող ենք հաղթել այս մրցաշրջանում։ Ես ուզում եմ հաղթել ամեն ինչ, քանի որ ոչ ոք քեզ չի հարցնի, թե ինչ է երկրորդը լինելը»,- Սոբոսլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ (1:1), իսկ 2-րդ տուրում վստահ հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ 3:1 հաշվով։ Այսօր՝ օգոստոսի 27-ին, Երևանի ժամանակով 19:30-ին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղում կմրցի «Նյուքասլի» հետ։