«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Իտալիայի առաջնության 2-րդ տուրում «Տորինոյի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (4:1)։
«Այսօր մենք առաջընթացի նշաններ ցույց տվեցինք առաջին խաղի համեմատ։ Խաղացողները դեռ պետք է ավելի լավ հասկանան և ճանաչեն միմյանց, բայց սկիզբն արդեն կարելի է լավ համարել։
Այս ամռանը մենք պայմանագիր ենք կնքել խաղացողների հետ, որոնք համապատասխանում են մեր պահանջներին, որոնք կարողանում են խաղալ հարձակողական և ակտիվ ոճով։ Դա մեր խաղաոճն է: Երբեմն այն ավելի լավ է աշխատում, երբեմն՝ ավելի վատ, բայց մենք երբեք կանգ չենք առնում»,- Պիոլիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
«Միլանը» վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Տորինոն» 14-րդ տեղում է (1 միավոր):