«Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին խոսել է Ա Սերիայի նոր մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղի մասին։
«Գայլերը» Իտալիայի առաջնության 1-ին տուրում ոչ-ոքի խաղացին «Սալերնիտանայի» հետ (2:2), իսկ 2-րդ տուրում պարտություն կրեցին «Վերոնայից» (1:2):
«Դժվար մեկնարկ էր։ «Վերոնայի» դեմ խաղում մենք դժվարություններ ունեցանք։ Երկու տուրից հետո մեկ միավոր վաստակելն անընդունելի է»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Football Italia-ն:
Հաջորդ տուրում «Ռոման» սեպտեմբերի 1-ին սեփական հարկի տակ կխաղա «Միլանի» հետ։