«Նյուքասլի» դեմ հանդիպումը Մոհամեդ Սալահի համար վերջինը կլինի «Լիվերպուլի» կազմում։
Այսօր՝ օգոստոսի 27-ին կայանալիք խաղից հետո եզրային հարձակվողը կուղևորվի Դուբայ, որտեղ բուժզննում կանցնի «Ալ Իթիհադ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է KSA Sport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սալահի տրանսֆերի համար սաուդյան ակումբը կարող է շուրջ 100 մլն եվրո վճարել։
«Նյուքասլ» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին։