Գերմանական Բունդեսլիգայի 2-րդ տուրում Մենխենգլադբեխի «Բորուսիան» սեփական հարկի տակ 0։3 հաշվով պարտվեց Լևերկուզենի «Բայերին»։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ Լեոն-Ռանոսը տանտերերի կազմում խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բորուսիան» 1 միավորով 12-րդն է։