«Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունը կփոխի ակումբային գրանցումը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
Լրագրող Ֆաբրիս Հոքինսի տվյալներով, 22-ամյա ամերիկացին կարող է տեղափոխվել «Մոնակո»։
Ըստ աղբյուրի՝ ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են։ Ֆուտբոլիստը կողմ է այս տրանսֆերին, քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանալու լոնդոնյան ակումբում։
Ընդ որում, պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են, այժմ ակումբները պետք է ավարտին հասցնեն տրանսֆերը։
Նշվում է, որ «Մոնակոն» Բալոգունի տրանսֆերի համար «Արսենալին» կվճարի մոտ 58 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Բալոգունը վարձավճարով հանդես էր գալիս «Ռեյմսում»։ Այս թիմի կազմում նա անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։