«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը բացատրել է, թե ինչու է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
«Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Մեսսին ինձ համար լավագույնն է, քանի որ նա ստիպում է մարդկանց ասել. «Ես մարզադաշտ եմ գնում նրա նրբագեղ խաղի պատճառով»։
Միաժամանակ նա շատ արդյունավետ է գոլեր խփելու, ռեկորդների ու տիտղոսների հասնելու գործում։
Կրիշտիանուն ևս ուժեղ է վիճակագրությամբ և տիտղոսներով, բայց Մեսսին պարզապես ավելի նուրբ և էլեգանտ խաղ է ցուցադրում»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում DAZN-ը։