Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստոֆ Դյուգարին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ թիմի ավագը դառնալու հավանականության մասին:
«Քվեարկության արդյունքները պարզ են. Մբապեն մերժվել է: Նա առանձնահատուկ չէ: Դու առաջադրվում ես ավագի համար, բայց քվեարկության արդյունքում ստանում ես միայն չորրորդ տեղը: Մասնակցում ես ընտրությանը՝ իմանալով, որ քո թիմում միայն ընկերներ չէ, որ ունես: Ստանում ես ամենապարզ մերժումը»,- Դյուգարիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
24-ամյա Մբապեն այս մրցաշրջանում մեկ հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Փարիզցիների ներկայիս ավագը պաշտպան Մարկինյոսն է։