Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել է «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացել է տանտերերի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը։ Նրան հարվածային դիրք դուրս բերեց Բրունո Ֆերնանդեշը՝ գերազանց փոխանցումով։
























































