Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին կարող է տեղափոխվել «Ունիոն Բեռլին»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը պատրաստ է բանակցել իտալացու հետ։ Սակայն խաղացողը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացին կարող է տեղափոխվել Ամստերդամի «Այաքս»։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է Բոնուչիին հեռացնել հիմնական թիմից։ Բոնուչիի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։