«Սաութհեմփթոնի» պաշտպան Արմել Բելլա-Կոչապը կարող է վերադառնալ Բունդեսլիգա։
Ըստ լրագրող Ֆլորիան Պլետենբերգի, «Բավարիան» հետաքրքրված է 21-ամյա գերմանացու ծառայություններով։ Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև Դորտմունդի «Բորուսիան»։
Բելլա-Կոչապը Անգլիա է տեղափոխվել նախորդ տարի «Բոխումից»: Անգլիական ակումբում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում։