«Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարը շուտով կարող է դառնալ «Ինտերի» խաղացող: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ ակումբները սկզբունքային համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։
Ներաձուրիները կվճարեն 30 միլիոն եվրո և 2-3 միլիոն բոնուսներ։ Գործարքը կձևակերպվի հենց որ մյունխենյան ակումբը փոխարինող գտնի Պավարին: