«Բավարիան» պաշտոնապես խզել է պայմանագիրը Հասան Սալիհամիջիչի հետ, հայտնում է Bild-ը։
Նախկին մարզական տնօրենի հեռանալու մասին հայտարարվել էր դեռ մայիսին, սակայն միայն հիմա է պայմանագիրը խզվել։ Սալիհամիջիչի պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2026 թվականը։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տվյալներով՝ Սալիհամիջիչը 6-8 մլն եվրո փոխհատուցում կստանա։
«Մենք երկկողմանի համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը Սալիհամիջիչի հետ։ Այս բանակցություններում ամեն ինչ շատ լավ է ընթացել։ Հասանը շատ բանի է հասել «Բավարիայի» հետ և նվաճել ամենամեծ տիտղոսները թե՛ որպես խաղացող, թե՛ որպես մարզական տնօրեն և մենեջեր», — ասել է «Բավարիայի» վերահսկիչ խորհրդի նախագահ Հերբերտ Հայները։