Բունդեսլիգայի 1-ին տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Քյոլնին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:
Առաջին կեսում գոլեր չեղան:
Հանդիպման միակ գոլը հեղինակեց Մալենը խաղի հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հյուրերի պահեստայինների թվում էր և դաշտ դուրս եկավ 52-րդ րոպեին: