«Բավարիայի» նորեկ Հարի Քեյնը իր նորամուտը մյունխենցիների մեկնարկային կազմում կնշի Բունդեսլիգայի առաջին տուրի՝ «Վերդերի» դեմ խաղում։ Այս մասին հայտնել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
«Եթե այսօր ոչինչ չպատահի, ապա Քեյնը կսկսի խաղը վաղը: Նրա ներկայությունը թիմում չափազանց դրական է ազդում մեզ վրա։ Նա յուրաքանչյուր մարզման ժամանակ ներդնում է 100 տոկոսը։ Այն, թե ինչպես է նա աշխատում, հիանալի տեսարան է: Մենք արդեն մի քանի վարժություններ ենք անցկացրել գրոհներն ավարտելու հետ կապված, որոնց ընթացքում նա ցուցադրել է իր հմտությունները. դա տպավորիչ էր»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վերդեր»-«Բավարիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին Բրեմենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին։
























































