ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերադարձել է փարիզյան թիմի մարզումներին։
«Լորյանի» դեմ խաղից առաջ ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև շատ կառուցողական, դրական բանակցություններից հետո ֆուտբոլիստն այսօր առավոտյան վերսկսել է մարզումներն առաջին թիմի հետ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն վերջնագիր է ներկայացրել 24-ամյա ֆրանսիացուն, ըստ որի՝ նրան թույլ չեն տա խաղալ 2023/24 մրցաշրջանում, եթե նա հրաժարվի երկարաձգել պայմանագիրը կամ հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ .