Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Լայպցիգը» 3։0 հաշվով ջախջախեց «Բավարիային»։ Մարկո Ռոզեի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանացի Դանի Օլմոն։ 25-ամյա ֆուտբոլիստն աչքի ընկավ 3-րդ, 44-րդ և 68-րդ (11 մ) րոպեներին։
Մյունխենյան թիմի կազմում իր նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը՝ փոխարինման մտնելով 63-րդ րոպեին։