ՊՍԺ-ն պաշտոնական կայքում հրապարակել Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի «Լորիանի» դեմ հանդիպման համար հայտացուցակը։
Ցուցակում ընդգրկված են 20 ֆուտբոլիստներ, որոնց թվում չեն հարձակվող Կիլիան Մբապեն և հարձակվող Նեյմարը։ Փարիզցիների հայտացուցակում բացակայում է նաև կիսապաշտպան Մարկո Վերատին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել Մբապեին, ըստ որի՝ նա չի խաղա թիմում 2023/24 մրցաշրջանում, եթե հրաժարվի երկարաձգել պայմանագիրը կամ հեռանալ ակումբից։ 24-ամյա ֆրանսիացին չի ցանկանում ակտիվացնել պայմանագրի երկարաձգման տարբերակը մինչև 2025 թվականը։
Հաղորդվում էր նաև, որ Վերատին և Նեյմարը կարող են հեռանալ ՊՍԺ-ից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
ՊՍԺ-Լորիեն հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 12-ին։