«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է Մյունխենի «Բավարիայի» խաղացող, հայտնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ հարձակվողը բարեհաջող բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ։
Ակնկալվում է, որ արդեն այսօր (օգոստոսի 12-ին) Քեյնը կկարողանա խաղալ իր նոր թիմի կազմում Գերմանիայի Սուպերգավաթի՝ «Լայպցիգի» դեմ խաղում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 90 մլն եվրո։