Մյունխենի «Բավարիայի» 21-ամյա սան, հարձակվողական ոճի կիսապաշտպան Մալիկ Թիլմանը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի հոլանդական ՊՍՎ-ում։ Այս մասին պաշտոնապես հայտնում է Էյնդհովենի թիմի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանը երիտասարդ խաղացողն անցկացրել է շոտլանդական «Ռեյնջերսում»՝ ակումբի բոլոր մրցաշարերում դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Վարձակալության արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմել է 1 մլն եվրո։ Պորտալում խաղացողի գնահատված արժեքը 5 միլիոն է։ Հետաքրքիր է, որ ժամանակ առ ժամանակ ՊՍՎ-ի նորեկը կարող է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում կամ տեղափոխվել հարձակման աջ եզր։
Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա Թիլմանի պայմանագիրը հարազատ ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։