Մյունխենի «Բավարիան» պատրաստվում է նոր առաջարկ անել «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Հարի Քեյնի համար։ Այս մասին հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ այս անգամ Գերմանիայի չեմպիոնները «Տոտենհեմին» կառաջարկեն 120 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսներ։ Նշվում է, որ գումարի զգալի մասը կֆիքսվի։ Սպասվում է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում «Բավարիան» նոր փորձ կկատարի Քեյնին ձեռք բերելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» մերժել է Քեյնին ձեռք բերելու «Բավարիայի» երրորդ առաջարկը, ինչպես նախորդ երկուսը։ Մյունխենի «Բավարիայի» առաջին առաջարկը՝ 70 միլիոն եվրո գումարած հարձակվողի բոնուսները, մերժվել է հունիսին: Երկրորդ առաջարկը, որով ավելացվել էր տրանսֆերի գումարը, նույնպես մերժվել է։
























































