«Ալ-Նասրը» հաստատել է Սադիո Մանեի տեղափոխությունը:
Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմը հայտարարել է ֆուտբոլիստի տեղափոխության մասին։ Գործարքը հաստատել է նաև Մյունխենի «Բավարիան»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբը սենեգալցի վինգերի համար կստանա 28-30 մլն եվրո՝ հաշվի առնելով հնարավոր բոնուսները։
«Ալ-Նասրում» Սադիո Մանեն առանց հարկերի տարեկան կստանա ավելի քան 40 միլիոն եվրո:
Ակումբում նա միացավ Կրիշտիանու Ռոնալդուին, Մարսելո Բրոզովիչին, Ալեքս Տելլեսին և Սեկո Ֆոֆանային։
Մանեն մեկ մրցաշրջան է անցկացրել «Բավարիայում»՝ նա ակումբ է տեղափոխվել «Լիվերպուլից»: «Բավարիայի» կազմում անցկացրած 38 խաղում նա խփել է 12 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։
























































