«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը պատրաստ է դարպասապահի տրանսֆերի համար առաջարկել 13 մլն եվրո։ Հաղորդվում է, որ «Սևիլիան» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ևս մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է The Times-ը:
Ըստ հրապարակման՝ գերմանական ակումբը 30-ամյա հարձակվողի տրանսֆերի համար առաջարկել է 100 մլն եվրո։ Մյունխենցիները ցանկանում են այս շաբաթ ձևակերպել այս տրանսֆերը։
























































