«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն «Ալ-Նասր» տեղափոխվելուց առաջ հրաժեշտ է տվել մյունխենյան թիմին։
««Բավարիայից» հեռանալն ինձ ցավ է պատճառում: Ես կցանկանայի, որ ամեն ինչ այլ կերպ ավարտվեր։ Գիտեմ, որ այս մրցաշրջանում կարող էի օգնել թիմին։ Ես ցանկանում էի դա ապացուցել բոլորին այս մրցաշրջանում: Այնուամենայնիվ, ակումբին և երկրպագուներին միայն լավագույնն եմ մաղթում»,- Մանեի խոսքն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Հարձակվողն արդեն ժամանել է Դուբայ, որտեղ այսօր կկայանա բուժզննման առաջին մասը։ Լրագրողի խոսքով՝ նա պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը։
Մանեն «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից» անցած ամմռանը: Մյունխենցիների կազմում նա անցկացրել է 38 հանդիպում, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































