«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն չի ընդգրկվել թիմի հայտացուցակում՝ «Կավասակիի» դեմ ընկերական հանդիպման համար։
Մյունխենցիների մամուլի ծառայությունից հայտնում են, որ 31-ամյա սենեգալցին ակումբի փոփոխության պատճառով չի ընդգրկվել հայտացուցակում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Մանեն պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ։
Մանեն «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից» անցած ամառ: Մյունխենցիների կազմում նա անցկացրել է 38 հանդիպում, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































