«Ալ Նասրը» «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեին ընդգրկել Արաբական Չեմպիոնների Գավաթի խաղարկության իր հայտացուցակում, հայտնում է Ariyadhiah-ը:
Աղբյուրը հայտնում է, որ «Ալ-Նասրը» մոտ է 31-ամյա հարձակվողի հետ գործարքն ավարտելուն՝ Սաուդյան ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստի գործակալի միջև Տոկիոյում կայացած հանդիպումից հետո:
Նախորդ մրցաշրջանում սենեգալցի հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 12 գոլ և դարձել 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։
























































