«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ընկերական խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1:2)։
«Ես գոհ եմ «Սիթիի» դեմ այս խաղից: Մենք նոր ենք ժամանել Ճապոնիա։ Մենք շատ քիչ ենք մարզվել: Հաշվի առնելով ժամանակի տարբերությունը՝ կարելի է ասել, որ այս արդյունքն այնքան էլ վատ չէ։ Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք։ Երկրորդ խաղակեսում ես շատ փոխարինումներ կատարեցի՝ ժամանակ տալով երիտասարդ խաղացողներին։ Հավասարեցրինք հաշիվը, բայց չպահեցինք ոչ-ոքին։ Հաշվի առնելով նոր խաղացողներն ու հանգամանքները՝ լավ խաղ էր: Մենք կշարունակենք մարզվել, որպեսզի թիմով առաջադիմենք և որքան հնարավոր է շուտ վերադառնանք հաղթանակներին»,- Տուխելի խոսքն է մեջբերում L’Equipe-ը:
Հաջորդ ընկերական խաղում «Բավարիան» կխաղա ճապոնական «Կավասակիի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 14։00-ին։
























































