«Նոան» հայտարարել է նոր տրանսֆերների մասին։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոան» պայմանագիր է կնքել 27-ամյա հարձակվող Արթուր Միրանյանի հետ։ Ֆուտբոլիստը ուկրաինական «Շախտյորի» ակադեմիայի սան է, խաղացել է Հայաստանի մի շարք ակումբներում, Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում։ Մակադոնիայի «Վարդարի» կազմում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ նրա վերջին ակումբն «Ալաշկերտն» էր։
31-ամյա Ռումյան Հովսեփյանը «Փյունիկի» ակադեմիայի սան է, հանդես է եկել Հայաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի առաջնություններում, Մալթայի «Ֆլորիանաի» կազմում դարձել է չեմպիոն։ Կիսապաշտպանը Հայաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրել է 22 խաղ՝ դառնալով 2 գոլի հեղինալ։
Հովսեփյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և Սուպերգավաթը։
Բարի գալուստ «Նոա» ընտանիք»,- գրված է հայտարարության մեջ։՛