Հայտնի են դարձել պայմանագրի մանրամասները, որոնք «Բավարիան» առաջարկել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է Bayern & Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացիները պատրաստ են խաղացողին տարեկան 20 մլն վճարել և պայմանագիր կնքել մինչև 2028 թվականը։
Հաղորդվում էր, որ «Բավարիան» 29-ամյա անգլիացու համար «Տոտենհեմին» առաջարկել է 100 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
























































