«Ասթոն Վիլան» հայտարարել է ֆրանսիացի Մուսա Դիաբիի հետ պայմանագիր կնքելու մասին:
24-ամյա եզրային հարձակվողը «Վիլլա» է տեղափոխվել Լևերկուզենի «Բայերից»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ գերմանական ակումբը ֆուտբոլիստի համար կստանա 50 միլիոն եվրո, ևս 10 միլիոնը նախատեսված է որպես բոնուս։ Դիաբիի հետ պայմանագիրը նախատեսված է 5 տարով։
Անցած մրցաշրջանում եզրային հարձակվողը Լևերկուզենի «Բայերի» կազմում 48 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
























































